Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում հունվարի 25-ին ժամը 12:31-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից մանրամասնում են, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Վ. Ս.) և «Opel» (վարորդ՝ Ն. Հ.) մակնիշների ավտոմեքենաները և հայտնվել ճամփեզրյա ջրահեռացման առվակում. «Opel» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշակների վրա։