Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը այս մասին հայտնում է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Հնդկաստանի կառավարության ղեկավարի և Թրամփի զրույցի մանրամասները չեն հաղորդվում։ Մոդիի գրասենյակից դեռ պաշտոնական տեղեկություն չկա։
Հնդկաստանի կառավարությունը Թրամփի երդմնակալության արարողությանը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։ Արարողությունից հետո նա Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ինչպես հանդիպումից հետո ասել է Ջայշանքարը, Նյու Դելին ակնկալում է սերտորեն աշխատել Վաշինգտոնի հետ երկու երկրների միջև ռազմավարական կապերը զարգացնելու համար: