ԵՄ-ն 30 մլն եվրո կտրամադրի Մոլդովային
1 րոպեի ընթերցում

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելը գազ գնելու և տեղափոխելու համար 30 միլիոն եվրո կտրամադրի Մոլդովային:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է X-իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ:
«Կրեմլն էներգիան օգտագործում է Մոլդովայի ժողովրդին շանտաժի ենթարկելու համար: Սա սարսափելի է, թեև զարմանալի չէ:
Եվրոպական միությունը 30 մլն եվրո կտրամադրի Մոլդովային՝ օգնելու գնել և ազգային գազ տեղափոխել իր բնակչությանը»,-իր գրառման մեջ նշել է Կալասը՝ ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն միշտ կաջակցի իր ընկերներին և դաշնակիցներին:
The Kremlin is using energy to blackmail the people of Moldova.
— Kaja Kallas (@kajakallas) January 27, 2025
This is outrageous albeit unsurprising.
The EU will provide €30 million to help Moldova buy and transport national gas to their people.
In times of need, the EU will always support its friends and allies.