Միացյալ Նահանգներ

Պենտագոնն ամեն ինչ կանի Մեքսիկայի հետ սահմանին վերահսկողությունը խստացնելու համար

1 րոպեի ընթերցում

Պենտագոնն ամեն ինչ կանի Մեքսիկայի հետ սահմանին վերահսկողությունը խստացնելու համար

Պենտագոնը պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, այդ թվում՝ լրացուցիչ զորքեր Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

«Այն ամենը, ինչ անհրաժեշտ է սահմանին, կտրամադրվի»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Պենտագոնը մտադի՞ր է լրացուցիչ զորքեր ուղարկել սահման։

ԱՄՆ վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր, որ Մեքսիկայի հետ սահմանի արևմտյան հատվածում տեղակայվելու են 1500 զինվորական, ուղղաթիռներ և ռազմական հետախուզական ստորաբաժանումներ։

Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Նա ասել է, որ դա թույլ կտա զորքեր ուղարկել հարավային սահման անօրինական միգրանտների՝ երկիր ներխուժման դեմ պայքարելու համար: Նախկինում նա բազմիցս հանդես է եկել միգրացիոն քաղաքականության խստացման օգտին։ Թրամփն ասել է, որ մտադիր է իրականացնել ամերիկյան պատմության մեջ անօրինական ներգաղթյալների դեմ արտաքսման ամենամեծ օպերացիան։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում