ՀՀ փոխվարչապետը և Իրանի դեսպանը մտքեր են փոխանակվել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի և տարածաշրջանային զարգացումների շուրջ
1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային հարցերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակվել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: