Աշխարհ

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ցանկը

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ցանկը

Մեծ Բրիտանիայի կառավարությունն ինը կետով ընդլայնել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ցանկը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Սահմանափակումների են ենթարկվել Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն, հանրապետության ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր տնօրինության ղեկավար Անդրեյ Անանենկոն և նրա տեղակալ Միխայիլ Բեդունկևիչը, Գրոդնոյի և Վոլկովիսկի ուղղիչ հիմնարկների ղեկավարներ Պավել Կազակովը և Վիկտոր Դուբրովկան, Մինսկի թիվ 1 քննչական մեկուսարանի պետ Անդրեյ Ցեդրիկը, Օրշայում գտնվող Legmash գործարանը, անօդաչու ուղղաթիռների նախագծման բյուրոն և ռադիոտեղորոշիչ համակարգեր մշակող ALEVKURP ձեռնարկությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում