Աշխարհ

Կոնգոյի Գոմա քաղաքում ռազմական բախումների հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ

1 րոպեի ընթերցում

Կոնգոյի Գոմա քաղաքում ռազմական բախումների հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Գոմա քաղաքում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, ևս շուրջ 370-ը վիրավորվել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Բախումները տեղի են ունեցել Կոնգոյի բանակի և «Մարտի 23-ի շարժում» ապստամբական խմբավորման ջոկատների միջև։ Հունվարի սկզբից ապստամբները ակտիվացրել են իրենց գործողությունները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան հատվածում՝ նպաստելով իրավիճակի լարվածությանը։

Հունվարի 27-ին «Մարտի 23-ի շարժում» խմբավորման առաջնորդ Քորնել Նանգան հայտարարել է Գոմա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու մասին։ Այս հայտարարությունը հետագա իրավիճակը դարձնում է առավել անհանգիստ, և քաղաքում նկատվում է հումանիտար ճգնաժամի խորացում։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում