Աշխարհ

Մեծ Բրիտանիայի 200 ընկերություն անցել է քառօրյա աշխատանքային ռեժիմի

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի 200 ընկերություն անցել է քառօրյա աշխատանքային ռեժիմի

Մեծ Բրիտանիայում ավելի քան 200 ընկերություն մշտական հիմունքներով անցել է քառօրյա աշխատանքային ռեժիմի՝ առանց աշխատողների աշխատավարձի կորստի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Independent-ը։

Նշված ընկերություններում աշխատում է շուրջ 5000 մարդ։ Դրանք են առևտրային կազմակերպություններ, տեխնոլոգիական ընկերություններ, ինչպես նաև տարբեր ոլորտների ձեռնարկություններ, այդ թվում՝ դիզայն, մեքենաշինություն և արտադրություն, հաշվապահություն ու բանկային: Քառօրյա աշխատանքային շաբաթի կողմնակիցները պնդում են, որ հնգօրյա աշխատանքային գրաֆիկը հնացած մոտեցում է, որն ավելի հարմար էր նախորդ տնտեսական դարաշրջանին։ Քառօրյա գրաֆիկի հետևորդների կարծիքով՝ այն կարող է բարելավել կյանքի որակը՝ պահպանելով կամ նույնիսկ բարձրացնելով արտադրողականությունը։

«Քառօրյա աշխատանքային ռեժիմը, որը տալիս է 50 տոկոս ավելի ազատ ժամանակ, մարդկանց հնարավորություն է տալիս ապրել ավելի երջանիկ և լիարժեք կյանքով։ Հարյուրավոր բրիտանական ընկերությունների փորձը ցույց է տվել, որ այս գրաֆիկը կարող է շահավետ լինել ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների համար»,- ասել է 4 Day Week Foundation-ի արշավի ղեկավար Ջո Ռայլը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում