Աշխարհ

Microsoft-ը և OpenAI-ը չինական DeepSeek-ի հեղինակներին մեղադրել են նեյրոնային ցանցի համար տվյալների գողության մեջ

2 րոպեի ընթերցում

Microsoft-ը և OpenAI-ը չինական DeepSeek-ի հեղինակներին մեղադրել են նեյրոնային ցանցի համար տվյալների գողության մեջ

OpenAI ընկերությունը և նրա գլխավոր ներդրող Microsoft-ը համարում են, որ չինական DeepSeek ստարտափը ChatGPT նեյրոցանցից տվյալներ է գողացել՝ սեփական արհեստական բանականությունը մարզելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Նշված ընկերությունները կասկածում են, որ DeepSeek-ն անօրինական ճանապարհով մեծ ծավալի տվյալներ է ներբեռնել ChatGPT-ից: Microsoft-ն ու OpenAI-ը միջամտության հետքերը նկատել էին դեռևս 2024 թվականի աշնանը։ Եթե ​​նրանց կասկածները հաստատվեն, ապա DeepSeek-ին կարող են պատասխանատվության ենթարկել OpenAI-ի մշակումների հեղինակային իրավունքների խախտման համար: Ընկերություններն առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանել իրավիճակը։ 

Հատկանշական է, որ OpenAI-ն և Microsoft-ն իրենք էլ բազմիցս դատարանի առջև են կանգնել հեղինակային իրավունքները խախտելու մեղադրանքով: Ամերիկյան ստարտափը, մասնավորապես, մեղադրվում է գրողների, նկարիչների, գիտնականների և սոցիալական ցանցերի սովորական օգտատերերի առցանց տվյալների և ստեղծագործությունների գողության համար։ 

DeepSeek նեյրոնային ցանցը հանրային հասանելիություն է ստացել այս տարվա հունվարի վերջին: Ծրագիրը տարածվում է անվճար և ավելի քիչ հաշվողական հզորություններ է պահանջում շահագործման և վերապատրաստման համար: Շուկայում այդ ցանցի հայտնվելուց հետո ամերիկյան տեխնոլոգիական հսկաների կապիտալացումը կտրուկ նվազեց: Նույն NVIDIA-ն կորցրեց 600 միլիարդ դոլար:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում