Մերձավոր Արևելք

Իսրայելը կազատի 110 պաղեստինցի բանտարկյալների

1 րոպեի ընթերցում

Իսրայելը կազատի 110 պաղեստինցի բանտարկյալների

Իսրայելը հունվարի 30-ին ազատ կարձակի պաղեստինցի 110 բանտարկյալների, այդ թվում՝ 30 անչափահասների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման՝ գերիների հարցերով գրասենյակը:

Նշվում է, որ փոխանակման գործարքի առաջին փուլի շրջանակում ազատ կարձակվեն 32 ցմահ ազատազրկման դատապարտված գերիներ, երկար ժամկետներով 48 ազատազրկվածներ և 30 երեխաներ:

Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի՝ «Ալ-Քասամ» բրիգադների ներկայացուցիչները հայտարարել էին, որ հինգշաբթի օրը կազատեն իսրայելցի ևս երեք պատանդների:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում