Աշխարհ

Դանիան մտադիր է պաշտպանության նպատակով 1.6 միլիարդ եվրո ներդնել Արկտիկայում

1 րոպեի ընթերցում

Դանիան մտադիր է պաշտպանության նպատակով 1.6 միլիարդ եվրո ներդնել Արկտիկայում

Դանիայի կառավարությունը պատրաստվում է 1.6 միլիարդ եվրո ուղղել Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում, այդ թվում՝ Գրենլանդիայում  պաշտպանական խնդիրների լուծմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Դանիայի ռազմական գերատեսչությունը:

Դանիան մտադիր է գնել անօդաչու սարքեր և ներդրումներ կատարել արբանյակային լրացուցիչ հնարավորությունների ապահովման համար: Թագավորությունը պատրաստվում է նաև ձեռք բերել Thetis դասի պարեկային չորս նավեր:

Տեղական լրատվամիջոցներն այդ ներդրումները դիտարկում են Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունների վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների խորապատկերում: Այնուհանդերձ, ըստ տվյալների, այդ ծախսերը ծրագրվել էին ավելի վաղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում