Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ նախազգուշացրել է Օտտավայի կողմից պատասխան միջոցների մասին, եթե Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր սահմանի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ժոլին հայտնել է լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ:
«Ես հստակ ասել եմ, որ եթե մաքսատուրքերն ընդունվեն, մենք կպատասխանենք, և բոլոր հնարավորությունները քննարկվում են», - ասել է Ժոլին։
Կանադայի ԱԳ նախարարի խոսքով՝ Վաշինգտոնում նա խոսել է այն հնարավոր վնասի մասին, որը երկու երկրներին կպատճառեն լրացուցիչ մաքսատուրքերը, եթե դրանք սահմանվեն։
«Ֆենտանիլի 1 տոկոսից էլ պակաս մասն է ԱՄՆ-ն ստանում Կանադայից, անօրինական ներգաղթյալների 1 տոկոսից էլ պակաս մասն է Կանադայից անցնում ԱՄՆ», - ընդգծել է նախարարը։
Նա հայտարարել է, որ լավատես է և կարծում է, որ հանդիպումը լավ է անցել, և որ ինքը փորձել է Վաշինգտոնում իր շփումների ընթացքում տեղ հասցնել Օտտավայի դիրքորոշումը:
Թրամփը խոստացել է փետրվարի 1-ից 25 տոկոսի չափով լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Կանադայի նկատմամբ, եթե Կանադայի տարածքով ԱՄՆ մուտք գործող անօրինական ներգաղթյալների և սինթետիկ օփիոնի ալկալոիդների խնդիրը լուծում չգտնի։