Եվրոպա

Շվեդիայում սպանվել է Ղուրանի այրման ակցիաների կազմակերպիչը. SVT

1 րոպեի ընթերցում

Շվեդիայում սպանվել է Ղուրանի այրման ակցիաների կազմակերպիչը. SVT

Ստոկհոլմից հարավ գտնվող Սյոդերտելիե քաղաքում հունվարի 29-ի ուշ երեկոյան հայտնաբերվել է հրազենային վերքերով 38-ամյա տղամարդ, որը ստացած վիրավորումից մահացել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շվեդական SVT լրատվամիջոցը հաղորդում է, որ սպանվածը Ղուրանի հրկիզմամբ ուղեկցվող ցույցերի կազմակերպիչ Սալվան Մոմիկան է:

Հունվարի 30-ին Ստոկհոլմի շրջանային դատարանը պետք է վճիռ կայացներ «էթնիկ հիմքով ատելության հրահրման» մեղադրանքով։ Սակայն դատավճռի հրապարակումը հետաձգվել է, քանի որ «հաստատվել է մեղադրյալներից մեկի մահը»։

Ոստիկանությունը դեռ չի մեկնաբանել միջադեպը կամ սպանվածի ինքնությունը։ Ըստ SVT-ի տեղեկատվության՝ գործի քննությանը մասնակցում է անվտանգության ծառայությունը, բերման է ենթարկվել 1 մարդ։

Սալվան Մոմիկան Շվեդիա էր տեղափոխվել Իրաքից 2018 թվականին և 2021 թվականին ստացել էր երեք տարվա կացության թույլտվություն։ 2024 թվականի ամռանը նրա ժամանակավոր կացության թույլտվությունը երկարացվել էր մեկ տարով։ Շվեդիայի դատախազությունը Մոմիկային առաջադրել է մեղադրանք «էթնիկ հիմքով ատելության հրահրման» հոդվածով: Նրան մեղադրանք է առաջադրվել 2023 թվականի ամռանը Ստոկհոլմի չորս վայրերում ցույցերի ժամանակ Ղուրանը այրելու չորս դրվագով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում