Միացյալ Նահանգներ

ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի

American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռի բախման հետևանքով ավելի քան 60 մարդ է զոհվել:

«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Ինքնաթիռը և ռազմական ուղղաթիռը բախումից հետո ընկել են Պոտոմակ գետը:

«Այս պահին մենք չենք հավատում, որ փրկվածներ կան», - ասուլիսում ասել է Կոլումբիայի շրջանի հրշեջների ղեկավար Ջոն Դոնելին:

Դոնելին հայտնել է, որ մինչ այժմ գետից դուրս է բերվել 28 դի: Սա համարվում է ԱՄՆ-ի ամենամահաբեր օդային աղետը վերջին ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում: Նա նշել է, որ կաշխատեն՝ գտնելու բոլոր դիերը: 

American Airlines-ը հաստատել է, որ ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ: Ուսումնամարզական թռիչք կատարող ուղղաթիռում 3 զինվոր է եղել: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում