Մերձավոր Արևելք

Գազայի հյուսիսային շրջաններ է վերադարձել ավելի քան 500 000 պաղեստինցի

1 րոպեի ընթերցում

Գազայի հյուսիսային շրջաններ է վերադարձել ավելի քան 500 000 պաղեստինցի

Վերջին մի քանի օրվա ընթացքում ավելի քան 500 000 պաղեստինցի վերադարձել է Գազայի հատվածի հյուսիսային շրջաններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Al Jazeera-ն։

Տասնյակ հազարավոր բնակիչներ ոտքով հաղթահարում են պաղեստինյան անկլավի հարավից հյուսիս 30 կմ երկարությամբ երթուղին: Ինչպես նշել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը, դա հնարավոր է դարձել հունվարի 27-ին ափամերձ ճանապարհի և «Սալահ էդ Դին» ճանապարհի բացումից հետո։

Իսրայելի բանակը պաղեստինցիներին թույլ է տվել վերադառնալ անկլավի հյուսիս այն բանից հետո, երբ հունվարի լույս 27-ի գիշերը հրեական պետության իշխանությունները հաստատում են ստացել, որ իսրայելցի կին պատանդներից Արբել Յեհուդը, որին պաղեստինյան ​ՀԱՄԱՍ արմատական ​շարժումը պետք է գործարքի պայմաններին համապատասխան հունվարի 25-ին ազատ արձակեր պատանդների երկրորդ խմբի հետ, ողջ է և կվերադարձվի հայրենիք պատանդների հաջորդ խմբի հետ

Հունվարի 15-ին Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի շնորհիվ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայում պահվող պատանդների ազատ արձակման և պաղեստինյան անկլավում հրադադարի ռեժիմի սահմանման շուրջ։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում