Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում կործանված ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում կործանված ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը

Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ, Ռուսաստանի հավաքականի անդամներ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

«Վթարված ինքնաթիռում եղել են մեր մարզիչներ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը»,- հայտնել է գործակալության աղբյուրը։

52-ամյա Շիշկովան և 55-ամյա Նաումովը 1994 թվականի աշխարհի առաջնության հաղթողներն են, եղել են նաև զույգով չմշկասահքի աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ, նվաճել են մեկ արծաթ և չորս բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում։ Կարիերան ավարտելուց հետո Շիշկովան և Նաումովը անցել են մարզչական աշխատանքի և 1998 թվականից բնակվում էին ԱՄՆ-ում։

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնից ոչ հեռու American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռը գիշերը բախվել են օդում։ Բախումը տեղի է ունեցել, երբ Կանզասի Վիչիտա քաղաքից Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան) չվերթ իրականացնող ինքնաթիռն արդեն պատրաստվում էր վայրէջքի Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանում։ Ուղևորատար ինքնաթիռում գտնվում էր 64 մարդ՝ 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Իսկ Վիրջինիայի Ֆորտ Բելվուար ռազմակայանից ուսումնական թռիչքի դուրս եկած ռազմական ուղղաթիռում գտնվում էր 3 զինվոր։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում