Աշխարհ

Հարավային Սուդանում 18 մարդ է զոհվել ինքնաթիռի կործանման հետևանքով

1 րոպեի ընթերցում

Հարավային Սուդանում 18 մարդ է զոհվել ինքնաթիռի կործանման հետևանքով

Հարավային Սուդանում ոչ մեծ մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 18 մարդ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ երկրում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը պատկանող Miraya ռադիոկայանի՝ ինքնաթիռում եղել է 21 ուղևոր և անձնակազմի անդամ։ Օդանավը կործանվել է «Յունիտի» նավթի հանքավայրի մոտ, մեկնաթռիչքի ժամանակ։

Զոհվածների թվում են երկու օդաչուները։ Աղետի պատճառների մասին տեղեկատվություն չի հաղորդվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում