Աշխարհ

Հնդկաստանում կրոնական տոնախմբության ժամանակ հրմշտոցի զոհերի թիվը հասել է 40-ի

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում կրոնական տոնախմբության ժամանակ հրմշտոցի զոհերի թիվը հասել է 40-ի

Հնդկաստանի Ուտար Պրադեշի նահանգում Կումբհ Մելա կրոնական տոնախմբության ժամանակ հրմշտոցի զոհերի թիվը հասել է 40-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությունում իր աղբյուրներին։

Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի մասին։

Կումբհ Մելա հինդուական տոնախմբությունն անցկացվում է Հնդկաստանի հյուսիսում 6, 12 և 144 տարին մեկ անգամ, ինչը համընկնում է Արեգակի շուրջ Յուպիտերի մասնակի կամ ամբողջական պտույտի հետ։ Հունվարի 13-ին տոնի մեկնարկից ի վեր արդեն ավելի քան 110 միլիոն ուխտավոր է մասնակցել կրոնական արարողությանը, որի ընթացքում հավատացյալները լողանում են Գանգես գետի ջրերում։

Ակնկալվում է, որ փառատոնի 45 օրվա ընթացքում դրան կմասնակցի 450 միլիոն մարդ, այդ թվում՝ 1,5 միլիոն օտարերկրացի:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում