Միացյալ Նահանգներ

Google Maps-ը «Մեքսիկական ծոցը» վերանվանում է «Ամերիկյան ծոց»

1 րոպեի ընթերցում

Google Maps-ը «Մեքսիկական ծոցը» վերանվանում է «Ամերիկյան ծոց»

Google Maps քարտեզային ծառայությունը կատարում է փոփոխություն «Մեքսիկական ծոց» անվանման մեջ՝ այն վերանվանելով «Ամերիկյան ծոց»՝ ԱՄՆ օգտատերերի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, Մեքսիկայում անունը կմնա անփոփոխ՝ «Մեքսիկական ծոց», իսկ մյուս երկրներում օգտվողները կտեսնեն երկու տարբերակները։

ԱՄՆ ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ փոփոխությունը կատարվել է ԱՄՆ նախագահի հրահանգով։ 

Նշվում է, որ այս քայլը միտված է ամրապնդելու Ամերիկայի տեսլականը։ Հատկանշական է, որ սա միակ վերանվանումը չէ։ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթը՝ Ալյասկայի Դենալի լեռը, որը նախկինում հայտնի էր որպես Մակքինլի, կվերականգնի իր հին անունը՝ «Մակ-Քինլի»։

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում