Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգ ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգ ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգ ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ներկայացված է նաև հրամանագրի բուն նպատակը։

«Բալիստիկ, հիպերձայնային և թեւավոր հրթիռների և այլ առաջադեմ օդային հարձակումների սպառնալիքը մնում է Միացյալ Նահանգների առջև ծառացած ամենաաղետալի սպառնալիքը: Նախագահ Ռոնալդ Ռեյգանը ջանում էր ստեղծել արդյունավետ պաշտպանություն միջուկային հարձակումներից, և թեև այս ծրագիրը հանգեցրեց տեխնոլոգիական առաջընթացի, այն չեղարկվեց նախքան իր նպատակն իրագործելը»,-նշված է հայտարարության մեջ:

Վերջինիս համաձայն՝ Միացյալ Նահանգները կապահովի իր քաղաքացիների և ազգի ընդհանուր պաշտպանությունը՝ տեղակայելով և պահպանելով հաջորդ սերնդի հակահրթիռային պաշտպանության վահան, Միացյալ Նահանգները կզսպի և կպաշտպանի իր քաղաքացիներին և կարևոր ենթակառուցվածքները երկրի վրա ցանկացած օտարերկրյա օդային հարձակումից. Միացյալ Նահանգները կերաշխավորի երկրորդ հարվածի իր անվտանգ հնարավորությունը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում