Ռուսաստան

Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ և քննարկել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ հեռախոսազանգը տեղի է ունեցել բրազիլական կողմի նախաձեռնությամբ:

«Բրազիլական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի միջև: Քննարկվել են ռուս-բրազիլական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման հարցերը՝ քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում: Նախատեսվում են շփումներ տարբեր մակարդակներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաև համաշխարհային բնույթ ունեցող հարցերի շուրջ՝ հաշվի առնելով նաև Միացյալ Նահանգներում նոր վարչակարգի հաստատումը:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող հարցեր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում