Ադրբեջան

Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանը հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոք է ներկայացվել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Интерфакс-ը, նշելով, որ բողոքն առնչվում է «Կառավարական շրջանակներին մոտ կանգնած իրանական լրատվամիջոցներում Ադրբեջանի և նրա ղեկավարության դեմ իրականացվող, հակաադրբեջանական արշավին»:

Իրանցի դիվանագետը հավաստիացրել է, որ այս տեղեկատվությունը կհասցնի Իրանի իրավասու մարմիններին։

Հունվարի 24-ին Իրանի IRNA պետական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ այդ երկրի արտգործնախարարություն էր կանչվել Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա էր ներկայացվել Ադրբեջանում որոշ շրջանակների կողմից իրանցի ուսանողների նկատմամբ անպարկեշտ գործողությունների կապակցությամբ: Իրանի արտգործնախարարության Եվրասիական հարցերով դեպարտամենտի ղեկավար Մոջթաբա Դեմիրչիլին նման գործողություններն անվանել է «վնասակար» և պահանջել է պատժել դրանց կազմակերպիչներին ու հեղինակներին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում