Ռուսաստան

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական համակամարտության շուրջ

1 րոպեի ընթերցում

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական համակամարտության շուրջ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական հակամարտության շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նա հստակեցրել է, որ կան հարցեր, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում։

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Ուկրաինայի իշխանություններն իրենք են հրամանագիր հրապարակել Ռուսաստանի հետ բանակցությունները արգելելու մասին։

Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին Ուկրաինայի խնդրի վերաբերյալ։ Նա նշել է, որ Թրամփը բազմիցս ընդգծել է բանակցությունների կարևորությունը։ Պուտինը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության՝ ընդգծելով կառուցողական մոտեցման կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում