Իրանը բողոք է հայտնել Ադրբեջանին իրանցի ուսանողներին առնչվող միջադեպերի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիայի գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Ադրբեջանում իրանցի ուսանողներին առնչվող միջադեպերի մասին, երբ բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանող արտաքսվել է երկրից՝ «անբարոյական վարքագծի» համար։ Ըստ Դեմիրչիլուի՝ նման միջադեպերը բացասական ազդեցություն են ունենում երկու երկրների հարաբերությունների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Irna գործակալությունը։

Դեմիրչիլուն ընդգծել է, որ նման միջադեպերը վնասում են երկու ժողովուրդների միջև փոխվստահությունն ու բարիդրացիական հարաբերությունները: Նա պահանջել է, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն այդ գործողությունների կազմակերպիչներին և կատարողներին՝ այդպիսով վերականգնելով արդարությունը և կանխելով նման դեպքերի կրկնությունը:

Մոջթաբա Դեմիրչիլուն հատուկ անդրադարձ է կատարել նաև հոգևորականների և աստվածաբանների բարձր կարգավիճակին երկու ժողովուրդների մշակույթներում՝ շեշտելով, որ անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել և վճռականորեն արձագանքել ցանկացած վիրավորանքին կամ պառակտիչ գործողությանը: Նա ընդգծել է, որ այսպիսի միջադեպերը չեն բխում երկու երկրների շահերից և կարող են խոչընդոտել երկարաժամկետ հարաբերությունների զարգացմանը:

Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն ափսոսանք է հայտնել նմանատիպ դեպքերի համար՝ հավաստիացնելով, որ այդ հարցը կքննարկվի իր երկրի իշխանությունների հետ: Նա նաև վերահաստատել է Ադրբեջանի պատրաստակամությունը՝ խորացնելու հարաբերությունները և պաշտպանելու փոխադարձ շահերը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանող վերջին օրերին արտաքսվել է երկրից՝ «անբարոյական վարքագծի» համար։

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի