ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա կապակցությամբ

3 րոպեի ընթերցում

Արհեստական բանականության ճիշտ կիրառությունը կարող է լավ գործիք լինել Հայաստանում կայուն, արդիական և մրցունակ հասարակություն ստեղծելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Կրթության միջազգային օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում: 

«Այսօր մենք նշում ենք Կրթության միջազգային օրը, որը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս ընդգծելու կրթության կարևոր դերը մեր հասարակության կայացման, քաղաքացու ձևավորման և խաղաղության հաստատման գործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ այս տարվա թեման արհեստական բանականության հնարավորություններն ու մարտահրավերներն են, որոնք կարող են փոխել մեր կրթական համակարգը և ընդլայնել նորարարությունների սահմանները:

Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ 15 ավագ դպրոցներում հաջողությամբ փորձարկվում է ԱԲ կրթական ծրագիրը, որին մասնակցում է շուրջ 600 աշակերտ: Այս ծրագիրը, որը մշակվել է մեր երկրում, ճանաչվել է միջազգային մակարդակում, և մենք հպարտ ենք, որ այն համապատասխանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստանդարտներին: Մենք նպատակ ունենք մինչև 2026 թվականը ծրագրի շահառու դարձնել աշակերտների 80%-ին, ինչը կնպաստի մեր երիտասարդների մրցունակությանը և ստեղծագործական զարգացմանը:

Բարձրագույն կրթության ոլորտում` Երևանի պետական համալսարանում, գործում է արհեստական բանականության լաբորատորիա, որտեղ իրականացվում են նորարարական և կիրառական հետազոտություններ: Պետական բյուջեից հատկացված 8.6 մլրդ դրամը, այդ թվում՝ ԵՊՀ-ում նոր գերհամակարգչային կենտրոնի ստեղծման համար, հնարավորություն կտա մեր գիտնականներին և ուսանողներին աշխատել ժամանակակից տեխնոլոգիաներով ու միջոցներով:

Այսօր, ավելի քան երբևէ, կարևոր է, որ մենք միասին աշխատենք կրթության, գիտության և նորարարության ոլորտներում, որպեսզի մեր երկրում ստեղծենք կայուն, արդիական և մրցունակ հասարակություն:

Վստահ եմ, որ արհեստական բանականության ճիշտ կիրառությունը կարող է լավ գործիք լինել այդ ճանապարհին։ Միաժամանակ, ինչպես տեխնոլոգիական զարգացման մյուս դեպքերում, արժեքային կրթությունը դառնում է առանցքային՝ ստեղծված հնարավորությունները հանրային զարգացմանն ի նպաստ օգտագործելու և խելամիտ որոշումներ կայացնելու համար։ Սա էլ է կրթության համակարգի խնդիրը, որ պիտի լուծենք՝ գիտելիքն ու հմտությունը փոխանցելուն զուգընթաց»մ- ասված է նախարարի ուղերձում: 

Հայերեն

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին