ԵՄ 27 երկրների դեսպանները հաստատել են անայցագիր ռեժիմի դադարեցումը Վրաստանի դիվանագետների համար

2 րոպեի ընթերցում

Եվրամիության 27 երկրների մշտական ​​ներկայացուցիչները հունվարի 24-ին կայացած նիստում հավանություն են տվել Վրաստանի դիվանագետների համար անայցագիր ռեժիմը դադարեցնելու որոշմանը երկրում, այսպես կոչված, դիվանագիտական հետընթացի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Եվրամիության խորհրդում ԵՄ երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը։

«Այո, մշտական ​​ներկայացուցիչներն այսօր առավոտյան համաձայնեցրել են Վրաստանի դիվանագիտական ​​անձնագրերի համար անայցագիր ռեժիմի դադարեցման որոշումը», - ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ այդ որոշումն այժմ պետք է պաշտոնապես հաստատվի ԵՄ խորհրդի կողմից, ինչը կարող է արվել հունվարի 27-ին 27 անդամ երկրների արտգործնախարարների նիստում։

Դեկտեմբերի 20-ին Եվրահանձնաժողովը պաշտոնապես առաջարկել է դադարեցնել անայցագիր ռեժիմը Վրաստանի պաշտոնյաների և դիվանագետների համար։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2024 թ. հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է ձայների 53,93%-ով և ստացել օրենսդիր մարմնում 150 մանդատից 89։ 5%-ի արգելքը հաղթահարել են նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք համարել են կեղծված, և բողոքի ցույցեր են անցկացրել:

Հայերեն Русский

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր