ԱՄՆ-ն փակում է միգրացիոն կենտրոնները Լատինական Ամերիկայի չորս երկրներում. CBS

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փակում է նրա նախորդի՝ Ջո Բայդենի օրոք Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Էկվադորում և Գվատեմալայում ստեղծված միգրացիոն կենտրոնները, որոնց միջոցով այդ և այլ երկրների քաղաքացիները կարող էին օրինական կերպով մուտք գործել ԱՄՆ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ներգաղթի դիմումների ընդունման և դրանց մշակման ընթացակարգերը կենտրոններում դադարեցվում են։ Այդ որոշումը մասն է կազմում «ավելի ընդաձակ ջանքերի՝ գնահատելու, թե ինչպես Միացյալ Նահանգները պետք է կարգավորի ներգաղթի գործընթացները՝ հաշվի առնելով ԱՄՆ ազգային շահերը»։

Լատինական Ամերիկայի չորս երկրներում միգրացիոն կենտրոնները բացվել են Ջո Բայդենի նախագահության օրոք Միացյալ Նահանգների հարավային սահմանը հատող անօրինական ներգաղթյալների հոսքը կրճատելու նպատակով։ Այդ կենտրոնների միջոցով ԱՄՆ-ում բնակվել ցանկացողները կարող էին ներկայացնել ներգաղթի դիմումներ աշխատուժի ներգրավման, փախստականների ընդունման, ընտանիքների վերամիավորման և այլ օրինական ծրագրերի շրջանակներում:

Ավելի վաղ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն ընդլայնել է ամերիկացի իրավապահների լիազորությունները՝ նրանց թույլ տալով արտաքսել անօրինական միգրանտներին, այսպես կոչված, արագացված ընթացակարգով, այսինքն՝ առանց դատարանի որոշման։ Պաշտոնն ստանձնելուց հետո Թրամփը ստորագրել է հրամանագրեր Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն սահմանելու, ինչպես նաև ԱՄՆ հարավային սահմանով անօրինական միգրանտների մուտքն արգելելու մասին։

Իր ընտրարշավի ընթացքում Թրամփը նաև բազմիցս հայտարարել է, որ մտադիր է իրականացնել անօրինական ներգաղթյալների արտաքսման ամենալայնածավալ գործողությունն Ամերիկայի պատմության մեջ։ Միգրացիոն ճգնաժամը դարձել է ԱՄՆ նախընտրական պայքարի առանցքային հարցերից մեկը:

Թրամփը նաև հրամանագիր է ստորագրել, որը սահմանափակում է ԱՄՆ-ում ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը, սակայն դատավորն այդ հրամանն անվանել է «բացահայտ հակասահմանադրական» և արգելափակել այն։

Միացյալ Նահանգներ

Դատավորն արգելափակել է Թրամփի՝ ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը սահմանափակող հրամանը

 

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով