Հայաստանի նկատմամբ ցանկացած ագրեսիա ճնշելու լավագույն ճանապարհը Հայաստանն ավելի ուժեղ դարձնելն է. Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ

2 րոպեի ընթերցում

Պետք է շարունակենք փորձել բանակցել Հայաստանի և հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ընթացող Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի (Nordic-Baltic Format) խորհրդարանների նախագահների և փոխնախագահների մասնակցությամբ պանելային քննարկման ընթացքում Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն այսպես արձագանքեց բանախոսներին ուղղված այն հարցին, թե հնարավո՞ր է ավելի պրոակտիվ լինել Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու առումով:

«Հայաստանի նկատմամբ ցանկացած ագրեսիա ճնշելու լավագույն ճանապարհը Հայաստանն ավելի ուժեղ դարձնելն է, օրինակ՝ ավելի ուժեղ եվրոպական կառույցներին անվտանգության, առևտրի, տնտեսության առումով ինտեգրվելու միջոցով:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելուն՝ կարծում եմ որ սա մարդկային կյանքի հարց է: Որքան փորձում ենք ինչ-որ դիրքորոշում գրավել այս հակամարտությունում, այնքան փոքր ազդեցություն կունենանք մյուս կողմի վրա: Եթե ցանկանում եք ազդեցություն ունենալ ինչ-որ մեկի, նրան որոշումների վրա՝ պետք է որոշակի հարգանք դրսևորեք նրանց նկատմամբ՝ անկախ նրանից արժանի են հարգանքի, թե ոչ: Այսպիսով, պետք է շարունակենք փորձել բանակցել Հայաստանի և հարևան պետությունների միջև մշտական որոշման հասնելու և հարաբերությունների նորմալացման համար: Համոզված եմ, որ Թուրքիայում և Ադրբեջանում կան մարդիկ, որոնք հասկանում են, որ դա նաև նրանց երկարաժամկետ շահերն է պաշտպանում», - ասաց նա: 

 

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա