Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի երդմնակալության արարողությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վաշինգտոնում սպասվող մինուս 11 աստիճան ցրտի պատճառով Թրամփը  և Դեյվիդ Վենսը երդում են տալիս ոչ թե Կոնգրեսի շենքի առջև, ինչպես նախապես ծրագրված էր, այլ Ռոտոնդայում՝ կենտրոնական դահլիճում, որը մոտ հազար հոգու կարող է հյուրընկալել։

Երդմնակալության արարողությանը ներկա են ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, 43-րդ նախագահ Ջորջ Բուշը և նրա կինը՝ Լորան, ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը, Թրամփի հիմնական մրցակից Քամալա Հարիսը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային պատվիրակություններ և հազարավոր ամերիկացիներ։ Միջոցառումը ուղեկցվում է տոնական միջոցառումներով և համերգներով։ Հյուրերի շարքում են SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը, Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և նրա կինը՝ Լորեն Սանչեսը, ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը, ինչպես նաև այլ բարձրաստիճան հյուրեր։ 

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ