Միացյալ Նահանգներ

Թրամփը երդմնակալության համար ռեկորդային 250 միլիոն դոլար է հանգանակել. ABC News

1 րոպեի ընթերցում

Թրամփը երդմնակալության համար ռեկորդային 250 միլիոն դոլար է հանգանակել. ABC News

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ռեկորդային 250 միլիոն դոլար է հանգանակել իր երդմնակալության արարողության համար, որը կկայանա հունվարի 20-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC News-ը։

Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ միջոցները հանգանակվել են Թրամփի և նրա փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի երդմնակալության հանձնաժողովի կողմից, ինչպես նաև երդմնակալության միջոցառումների անցկացման համար միջոցների հանգանակման այլ խոշոր կազմակերպությունների կողմից։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին Թրամփի առաջին երդմնակալության համար հանգանակվել էր ընդամենը 107 միլիոն դոլար:

Հեռուստաընկերության տվյալներով՝ հանրապետականի երդմնակալությունը ֆինանսավորել են խոշոր տեխնոլոգիական ընկերությունները, որոնց ղեկավարները հունվարի 20-ին ներկա կլինեն Վաշինգտոնում կայանալիք միջոցառմանը: Դրանց թվում են Meta-ն, Apple-ը, Amazon-ը, Google-ը, Microsoft-ը, OpenAI-ն և Uber-ը, որոնք 1-ական միլիոն դոլարի նվիրատվություն են կատարել։ Աղբյուրները հայտնել են նաև կրիպտոարժութային ինդուստրիայի խոշոր դերակատարների կողմից ֆինանսավորման մասին. Ripple-ը ներդրել է $5 մլն, Robinhood-ը՝ $2 մլն, Coinbase-ը՝ $1 մլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում