Իրան

Ռուսաստանը և Իրանը կնպաստեն Կասպից ծովի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Իրանը կնպաստեն Կասպից ծովի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը

Ռուսաստանի Դաշնությունը և Իրանը կնպաստեն խաղաղության և անվտանգության ամրապնդմանը Կասպից ծովի տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրված է Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի տեքստում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Կողմերը պայմանավորվել են նպաստել խաղաղության և անվտանգության ամրապնդմանը Կասպից ծովի տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում, համագործակցելու են՝ կանխելու արտաքին միջամտությունն ու այդ տարածաշրջաններում երրորդ պետությունների ապակայունացնող ներկայությունը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել այլ տարածաշրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում