Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարության ընթացքում մեղադրանքը կպաշտպանի 6 դատախազ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել կեղծ մեղադրանքներով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ դատավարության մեկնարկի վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ նշվում է, որ դատավարության ժամանակ, այսպես կոչված, պետական մեղադրանքը պաշտպանելու է Ադրբեջանի 6 դատախազ։ 

«Գլխավոր դատախազ Քամրան Ալիևի համապատասխան կարգադրությամբ ստեղծվել է դատախազության աշխատակիցների խումբ, որը կպաշտպանի Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Դավիթ Ալահվերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի և Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով պետական մեղադրանքը»,- ասված է Ադրբեջանի դատախազության հաղորդագրության մեջ։ 

Շինծու գործը քննվում է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաեւի նախագահությամբ։

Թվարկված անձանց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։ Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը:

Հայերեն Español ქართული Русский

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է