Աշխարհ

Ֆրանսիայում ձախերին չի հաջողվել անվստահության քվե հայտնել վարչապետ Բայրուին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ձախերին չի հաջողվել անվստահության քվե հայտնել վարչապետ Բայրուին

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուին անվստահություն հայտնելու՝ «Անկոտրում Ֆրանսիա» ձախակողմյան կուսակցության նախաձեռնությունը բավարար թվով ձայներ չի ստացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BFM TV-ն:

«Անհրաժեշտ մեծամասնություն ձեռք չի բերվել: Անվստահության քվեն ընդունված չէ», - հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն Պիվեն։

Անվստահության քվե հայտնելու համար անհրաժեշտ էր 289 ձայն, մինչդեռ «Անկոտրում Ֆրանսիայի» նախաձեռնությանը կողմ է քվեարկել ընդամենը 131 պատգամավոր։ Այսպիսով, Բայրուի կաբինետը մնում է իշխանության ղեկին։

«Անկոտրում Ֆրանսիա»-ն հունվարի 14-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ մտադիր է հասնել այն բանին, որ պատգամավորները վարչապետ Ֆրանսուա Բայրուին անվստահության քվե հայտնեն:

Այդ հայտարարություններից առաջ Բայրուն ելույթ էր ունեցել Ազգային ժողովի պատգամավորների առջև՝ հայտարարելով, որ կառավարությունը կզբաղվի կենսաթոշակային բարեփոխման վերանայմամբ, որը նախատեսում է կենսաթոշակի անցնելու տարիքի բարձրացում 62-ից մինչև 64 տարեկան: Վարչապետը նշել էր, որ եթե կենսաթոշակային հարցերով զբաղվող հանձնաժողովը մինչև աշուն համաձայնության չգա, ապա կենսաթոշակային բարեփոխումը գործողության մեջ կմնա իր ներկայիս տեսքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում