ՀՀ ՆԳ փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանն ընդունել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ փոխնախարարները շնորհակալություն են հայտնել ամերիկյան կողմին՝ ՆԳ նախարարության հետ ձևավորած բազմաշերտ համագործակցության համար, կարևորել են համատեղ գրանցած շոշափելի արդյունքներն, ընդգծել դրանք առաջիկայում ավելի համակարգային դարձնելու հեռանկարները՝ փոխգործակցության ընդլայնման միջոցով։ 

Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցությանը, ինչպես նաև կիբեռհանցավորության դեմ պայքարի գործիքակազմերին, արդի ծրագրային ապահովումներին և օրենսդրական դաշտի կատարելագործմանը։

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները, ուժի կիրառման նոր ստանդարտի գործարկման, ծառայողների հատուկ պատրաստվածության և վերապատրաստումների վերաբերյալ հարցերը։

Կողմերն ընդգծել են նախարարության ենթակա մարմինների տարածքային ստորաբաժանումներում անձնակազմի կողմից հանրային հաղորդակցության և իրազեկման ապահովման կարևորությունը, ինչը բարեփոխումների համատեքստում ռազմավարական և առանցքային բաղադրիչներից է։

Անդրադարձ է կատարվել նաև Պարեկային ծառայության տեխնիկական համալրվածությանը, անձնակազմի շարունակական վերապատրաստումներին և ծառայությանը վերաբերող հարցերին։

Քննարկվող թեմաների շրջանակում են եղել նաև միջազգային փորձի ուսումնասիրությունը, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի ինստիտուցիոնալացումը, թվային գործիքակազմերի և կատարողականի գնահատման մեխանիզմների ներդնումը։

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին