Ոստիկանության համակարգում նախատեսվում է կիբեռլաբորատորիա կառուցել

2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ամփոփիչ ասուլիսում ներկայացրեց ՏՏ ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված քայլերը և առկա մարտահրավերները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշեց, որ հանցագործությունների կատարման մեթոդաբանության տրանսֆորմացիա է տեղի ունեցել, որը աշխարհի բոլոր պետությունների համար մարտահրավերային է։  

«Սա է պատճառը, որ ակտիվացրել ենք միջազգային գործընկերությունը, որպեսզի կարողանանք տեղեկատվության փոխանակման կամ հանցանք կատարած անձանց շղթայի բացահայտման առումով ավելի լավ դիրքեր ապահովել»,- ասաց Սարգսյանը։

Նախարարը հայտնեց, որ առաջիկայում Եվրոպոլում կկայանա կապի սպայի նշանակում, որի հիմնական ուղղություններից մեկը կլինի կիբեռհանցագործությունների դեմ պայքարը։

«Ունենք գործընկերություն նաև ԱՄՆ-ի հետ։ Առաջիկա տարվա ընթացքում մեր գործընկերները նախնական հավանություն են տվել ոստիկանության համակարգում կիբեռլաբորատորիա կառուցելու մեր նախաձեռնությանը: Հուսով եմ՝ 2025-ին կկարողանանք այս լաբորատորիան ունենալ մեր համակարգում և համացանցային տիրույթում շատ ավելի արդյունավետ ու օպերատիվ գործել»,- ասաց նա։

Անդրադառնալով ոլորտի հիմնական խնդիրներին՝ նախարարը ասաց, որ ՏՏ տեխնոլոգիաների զարգացման արագ տեմպերը հաճախ գերազանցում են իրավապահ համակարգի հնարավորություններին։

«Սա օբյեկտիվ իրողություն է, այդ խնդրով է պայմանավորված,  որ որոշակի հանցագործությունների չբացահայտվելու հետ կապված խնդիրներ ունենք»,- ընդգծեց նա։

Հայերեն

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ