Կանադան պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել 105 մլրդ դոլարի ամերիկյան ապրանքների նկատմամբ. Bloomberg

2 րոպեի ընթերցում

Կանադան կազմել է ամերիկյան ապրանքների՝ 105 միլիարդ դոլար արժողությամբ ցուցակ, որոնց համար մաքսատուրքեր կսահմանի, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իրականացնի իր սպառնալիքը և հավանություն տա կանադական բոլոր ապրանքների նկատմամբ 25%-ի չափով մաքսատուրքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ըստ նրանց տվյալների՝ Օտտավան առաջինը չի դիմի այդ քայլին և մաքսեր կսահմանի միայն ի պատասխան Թրամփի վարչակազմի գործողությունների։ Կանադայի կողմից պատրաստված ապրանքների ցանկը նախնական է և կարող է հետագայում լրացվել:

Ավելի վաղ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հայտարարել էր, որ Օտտավան պատրաստ է դադարեցնել էլեկտրաէներգիայի և էներգակիրների մատակարարումները Միացյալ Նահանգներ, եթե Թրամփը սահմանի 25%-ի չափով մաքսատուրքեր։ Կանադան ԱՄՆ է արտահանում իր նավթի մոտ 60%-ը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի 85%-ը։

Միևնույն ժամանակ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հունվարի 15-ին լրագրողներին հայտնել է, որ Կանադայի իշխանությունները դիտարկում են գործողությունների բոլոր տարբերակները, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իրականացնի մաքսատուրքերի հետ կապված իր սպառնալիքը։ 

«Մենք կօգտագործենք բոլոր միջոցները կանադացիներին պաշտպանելու համար», - ասել է Թրյուդոն:

Կանադան, Մեքսիկան և ԱՄՆ-ն կապված են եռակողմ պայմանագրով, որը ենթադրում է ազատ առևտրի գոտու ստեղծում այդ պետությունների միջև։ Սակայն նոյեմբերի 25-ին Թրամփը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում առաջին օրը 25%-ի չափով մաքսատուրքեր կսահմանի Կանադայից և Մեքսիկայից բոլոր ապրանքների համար՝ անօրինական ներգաղթի և թմրանյութերի մաքսանենգության պատճառով:

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով