Հայաստանը որևէ մեկի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու խնդիր չի դրել․ պաշտպանության նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը որևէ մեկի հետ սպառազինությունների հարցում մրցակցելու խնդիր չի դրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ընթացքում։

Անդրադառնալով սահմանային հատվածներում ադրբեջանական զինված ուժերի հնարավոր տեղաշարժերին՝ Սուրեն Պապիկյանը նշեց․ «Որևէ տեղաշարժ մեզ համար տեսանելի չէ»։ 

Խոսելով Հայաստանի հակաօդային պաշտպանության մասին՝ նախարարը նշեց, որ ժամանակակից իրավիճակում կան գործող ռազմական գործողություններ, որտեղ, շատ հարաբերական է «օդը փակված» լինել երևույթը։

«Աշխարհում կան գերժամանակակից ՀՕՊ ունեցող երկրներ, որոնց չի հաջողվել ամբողջությամբ անել դա։ Իհարկե, ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումների մեջ մեծ ուշադրություն պիտի հատկացվի և՛ հակաօդային պաշտպանությանը, և՛ հակահրթիռային պաշտպանությանը և, իհարկե, ԱԹՍ-ների դեմ պաշտպանությանը, բայց սա մեկ հարվածով լուծվող խնդիր չէ․ սա բավականին երկարաժամկետ գործընթաց է և կարծում եմ՝ բոլոր երկրներն էլ այսօր, հաշվի առնելով ժամանակակից պատերազմների և մարտահրավերների բնույթը, իրենց առջև խնդիր ունեն ԶՈՒ-ում մեծացնել նմանատիպ պաշտպանունակ ստորաբաժանումների թվաքանակը»,-նկատեց Պապիկյանը։ 

Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում առանց ԱԹՍ ստորաբաժանումների բանակ պատկերացնելն ուղղակի հնարավոր չէ։ 

«Գուցե 5, 10 տարի առաջ դա այլ կերպ էին մեկնաբանում և այլ կերպ էին պատկերացնում, բայց մեր օրերում դա հնարավոր չէ պատկերացնել, և բնականաբար, սա հաշվի առնելով՝ մենք այս ուղղությամբ ևս պիտի աշխատանք տանենք, ինչը և արվում է»,-շեշտեց նախարարը։

 

Հայերեն English Français Русский

ՀՀ մարզերում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից վերադարձած զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել վարժական հավաքներին

Սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից