Հայաստանում կարող է արգելափակվել ռուսական հաղորդման հեռարձակումը․ ԲՏԱ նախարարը՝ ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ կանչելու պատճառների մասին

3 րոպեի ընթերցում

«Ռոսիա 1» հեռուստաալիքով հաղորդավար Դմիտրի Կիսիլյովի կողմից հաղորդման ընթացքում հնչեցվել են արհեստական գեներացված անընդունելի թեզեր, շրջանառության մեջ են դրվել խոսույթներ, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ են, հետևաբար Դմիտրի Կիսիլյովի հաղորդման հեռարձակումը կարող է Հայաստանում արգելափակվել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելու և բողոքի հայտագիր ներկայացնելու պատճառներին: 

Հայրապետյանը նշել է, որ ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳ նախարարություն կանչելը և բողոքի հայտագիր հանձնելը կապված է եղել օրերս «Ռոսիա 1» հեռուստաալիքով հաղորդավար Դմիտրի Կիսիլյովի կողմից որոշակի հայտարարությունների հետ։ 

«Հաղորդման ընթացքում հնչեցվել են, մասնավորապես, արհեստական գեներացված անընդունելի թեզեր, խոսույթներ են շրջանառության մեջ դրվել, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ են։ Սրանով պայմանավորված՝ այո, այսօր ԱԳՆ է հրավիրվել դեսպանը և բողոքի նոտա է հանձնվել այս կապակցությամբ»,-մանրամասնել է Մխիթար Հայրապետյանը։ 

Վերջինս նաև հիշեցրել է, որ ռուսական ալիքի եթերում նմանօրինակ անընդունելի բովանդակությամբ մեկ այլ հեռուստահաղորդում ևս եղել է, որն արդեն արգելափակված է Հայաստանում՝ ինչպես հանրային մուլտիպլեքսի տարածքում, այնպես էլ ցանցային օպերատորներով․ խոսքը Վլադիմիր Սոլովյովի հաղորդման մասին է։ 

«Մեր տպավորությունն այն է, որ մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը։ Ինչպես նախորդ հաղորդման դեպքում, այս պարագայում ևս կոնկրետ Դմիտրի Կիսիլյովի հաղորդման հեռարձակումը կարող է մեր երկրում արգելափակվել»,-նշել է ԲՏԱ նախարարը։ 

Նախարարը նշել է, որ բոլոր այն հաղորդումները, որոնք կհեռարձակվեն մեր երկրի տարածքում, հասանելի կլինեն հայաստանյան հեռուստադիտողի համար իրենց բովանդակությամբ պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված բովանդակությանը, ճիշտ այնպես, ինչպես հայաստանյան տեղական մյուս հեռուստաալիքներն են այդ կանոններին հետևում: 

«Ես կարծում եմ, որ այստեղ ՀՀ կառավարության ակնկալիքը լեգիտիմ է, օբյեկտիվ է և արդար է։ Այս պարագայում այսօր մենք աշխատանքային կարգով բողոք ենք ներկայացրել հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որի արդյունքում կունենանք կոնկրետ արձագանք ՀՌՀ-ի գործընկերների կողմից, և դրանից հետո ԲՏԱ նախարարությունը կհստակեցնի իր անելիքները,- հայտարարել է նախարարը: 

Նա շեշտել է, որ բոլոր միջազգային հեռուստաալիքներով հեռարձակվող կոնտենտը, որը ուղիղ կհակասի ՀՀ-ի պետական շահերին, լրջորեն վերանայվելու է Հայաստանի կողմից, և հարկ եղած դեպքում դրանց հեռարձակումը արգելափակվելու է։ 

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ