Մարզեր

Շիրակի մարզպետարանում բացվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետարանում բացվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսը

Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում բացվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի տարբեր տարիների շրջանավարտների ավարտական աշխատանքների ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ներկայացված են   շուրջ 2 տասնյակ տարաբնույթ թեմատիկաներով աշխատանքներ:  

Ցուցահանդեսները շարունակական են լինելու, նախատեսվում է թեմատիկ ու անհատական ցուցահանդեսների կազմակերպում։ 

«Աշխատանքներում  գույն ու ռիթմ կա, աբստրակտ մտածողություն, լույսի և ստվերի հիանալի համադրություն, հարթության վրա իրականության կենդանացում, տարածության, ծավալի պատրանք ու մտքի թռիչքի հնարավորություն։ Իսկ սա առօրյա աշխատանքային ծանրաբեռնվածությունից, պաշտոնական հանդիպումներից ու քննարկումներից հետո արվեստի հետ հաղորդակից լինելու, արվեստով հիանալու հնարավորություն է, ինչն ինձ համար կարևոր է»,- նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանի հետ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին ծանոթանալիս: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում