Արդարադատության նախարարությունը նախատեսում է նոր Սահմանադրության տեքստն ունենալ մինչև 2026-ի ընտրություններ

2 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ նախարարությունը նպատակ ունի մինչև 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններն ունենալ նոր Սահմանադրության տեքստը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին խոսեց ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացին։

«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մենք մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,- ասաց Գալյանը։

Գալյանը շեշտեց, որ գործող Սահմանադրությունը որևէ խոչընդոտ չի պարունակում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի իրականացման համար։ 

Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ Հայաստանում Սահմանադրությունը փոխելու ցանկությունը որևէ կապ չունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից վերջերս պարբերաբար արվող հայտարարությունների հետ, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Գալյանը շեշտեց, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխության հարցը բարձրաձայնվել է դեռևս հեղափոխությունից հետո։  

«Աշխատանքային խումբը աշխատելու է սահմանադրության նոր տեքստի վրա, բայց գործընթացը փակ կամ գաղտնի պահելու որևէ խնդիր չունենք։ Երբ  հանձնաժողովը վերսկսի իր աշխատանքը, պարբերաբար լուսաբանումներ կլինեն։ Ի վերջո, եկեք չմոռանանք, թե Սահմանադրության նոր տեքստը ում միջոցով և ում ընտրությամբ է ընդունվելու։ Այսինքն՝ վերջնական տեքստը երբ լինի, ժողովուրդը կամ հավանություն է տալու այդ տեքստին, կամ հավանություն չի տալու։ Շեշտեմ, որ այսօրվա Սահմանադրության տեքստը որևէ խոչընդոտ չի պարունակում խաղաղության գործընթացի իրականացման հետ կապված, և այդ մասին ասել է նաև Սահմանադրական դատարանը, ընդ որում Բարձր դատարանի որոշումը և դիրքորոշումը հստակ է»,- ասաց Գալյանը։

Նախարարը կարևորեց նաև նոր Սահմանադրության մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը։

«Ես շատ եմ կարևորում, որպեսզի ապահովվի գործընթացի ներառականությունը»,- ընդգծեց Գալյանը։

Հայերեն English Español Français

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար