Քաղաքականություն

Եվրախորհրդարանի պատգամավորը ողջունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումը

2 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանի պատգամավորը ողջունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանու Հայաստանի հարցով մշտական ​​զեկուցող, պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու Հայաստանի կառավարության որոշումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵԽ պատգամավորը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Ես անկեղծորեն ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ 

Նրանք, ովքեր կատարում են անհրաժեշտ պայմանները և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ողջունվեն»,-ընդգծել է Միրիամ Լեքսմանը։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին դրական եզրակացություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին, որը ներկայացվել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Նախագիծն առաջիկայում կքննարկվի Հայաստանի խորհրդարանի կողմից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում