Ֆինանսներ

Անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը երկարաձգվել է

1 րոպեի ընթերցում

Անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ընդգծելով, որ ծրագրի մեկնարկից սկսած կենսաթոշակային քարտերով իրականացվող անկանխիկ գործարքների ծավալներն ու շահառուների թիվը գրեթե յուրաքանչյուր ամիս գրանցում է նոր՝ ավելի բարձր ցուցանիշներ։ 

Մեկնարկից սկսած ծրագրի շրջանակում անկանխիկ դրամաշրջանառության ծավալը կազմել է 171․7 մլրդ դրամ, շահառուներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 15․2 մլրդ դրամ հետվճար, 1 շահառուն, ըստ վերջին ամսվա տվյալների, ամսական ստանում է միջինում շուրջ 4,190 դրամ հետվճար։

2024-ի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիներին հնարավորություն է տրվել ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։

Ըստ այդմ, անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել է 12 %` նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։

Հետվճարից կարող են օգտվել նաև ԼՂ հայրենակիցները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում