Հայաստան

Անցած տարի 9 ընկերություն զրկվել է ընդերքօգտագործման իրավունքից

1 րոպեի ընթերցում

Անցած տարի 9 ընկերություն զրկվել է ընդերքօգտագործման իրավունքից

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանված ժամկետում թույլ տված խախտումները չվերացնելու հանգամանքով պայմանավորված՝ անցած տարի 9 ընկերություն զրկվել է ընդերքօգտագործման իրավունքից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց 2024 թվականի աշխատանքների ամփոփման կապակցությամբ հունվարի 9-ին հրավիրած ասուլիսի ժամանակ։

«Հաշվետու ժամանակահատվածում խախտումների մասով նախարարության կողմից 542 գրավոր զգուշացում է տրվել, որի արդյունքում պետական բյուջե է վճարվել 467 միլիոն դրամ գումար, որից 360 միլիոն դրամը՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների մասով»,-հայտնեց նախարարը։

Խուդաթյանի խոսքով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2024-ին տրվել է  ընդերքօգտագործման 53 իրավունք, որից 29-ը օգտակար հանածոյի արդյունահանման, իսկ 24-ը երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում