Մարզեր

Սքրինինգային ծրագրի շահառու դառնալու տարիքային շեմը փոխվել է. այժմ անվճար կարող են հետազոտվել 45-68 տարեկան մարզաբնակ կանայք

1 րոպեի ընթերցում

Սքրինինգային ծրագրի շահառու դառնալու տարիքային շեմը փոխվել է. այժմ անվճար կարող են հետազոտվել 45-68 տարեկան մարզաբնակ կանայք

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական պատվերով իրականացվող սքրինինգային ծրագրի շահառու դառնալու տարիքային շեմը մարզաբնակ կանանց համար փոխվել է. այժմ անվճար կարող են հետազոտվել 45-68 տարեկան մարզաբնակ կանայք (նախկինում տարիքային շեմը` 50-69):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ շարժական մամոգրաֆը 2024 թվականի սեպտեմբերի 2-ից Գեղարքունիքի մարզում է: 

Պետական պատվերով իրականացվող սքրինինգից Գեղարքունիքի մարզում արդեն օգտվել է 4166 կին: Ախտորոշման հաստատման համար 50 կնոջ ցուցվել է լրացուցիչ հետազոտություն։ ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» նրանցից 5-ի մոտ հաստատվել է քաղցկեղ։

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային այս ծրագրի ներդրումից ի վեր Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք։

Շարժական մամոգրաֆը 2025 թվականին ևս գործելու է Գեղարքունիքում, հաջորդ տեղակայումը Գավառն է, այնուհետև` Սևանը, Ճամբարակը:

Մասնագետները վստահեցնում են` քաղցկեղի բուժումն առավել արդյունավետ է, եթե հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում