ԵՄ-ին Հայաստանի անդամակցության որոշումը հնարավոր է միայն հանրաքվեով. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունման հետ կապված հիմնական ուղենիշները և հետագա գործողությունների հնարավոր ընթացքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը ընդգծեց, որ կառավարության դիրքորոշումն է չառարկել օրենքի ընդունմանը։ 

Սակայն, ըստ նրա, ԵՄ անդամակցելու որոշումը չի կարող կայացվել օրենքի կամ կառավարության որոշման մակարդակով, այլ բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես սահմանում է Հայաստանի Սահմանադրությունը։ 

«Օրենքի ընդունումը չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս ուղիղ իմաստով, որովհետև այդ կետին հասնելու համար և այդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի և նույնիսկ կառավարության որոշման մակարդակով։ Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա։ Եթե հիմա նույնիսկ օրենք ընդունենք, կառավարության որոշում ընդունենք, ինչքանով դրա իրավական լուծումները կգտնենք, դա ուրիշ հարց է, բայց Եվրամիության և ընդհանրապես վերպետական կազմակերպության անդամագրվելու որոշումը մեր Սահմանադրության համաձայն կարելի է իրականացնել միայն ու միայն հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ սցենարներից որևէ պարագայում Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ նշանակվի հանրաքվե և մեր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակիցների սահմանված չափով կողմ ձայներ կստացվեն»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նաև նշեց, որ օրենքի ընդունումից հետո Հայաստանի և Եվրամիության միջև պետք է քննարկում լինի ճանապարհային քարտեզի մշակման շուրջ, որը կներառի թե՛ ԵՄ-ի, թե՛ Հայաստանի տեսլականը։

«Իմ ընկալմամբ՝ մինչև ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը Հայաստանի Հանրապետությունը գոնե այս պահին որևէ գործողություն չունի անելու։ Սա ասում եմ հանրության շրջանում ակնկալիքները ճիշտ ձևակերպելու համար»,- եզրափակեց Փաշինյանը։ 

Հայերեն العربية English Español ქართული Русский Türkçe 中文

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից