Թրամփի հայտարարությունից հետո Եվրամիությունը կոչ է արել հարգել Դանիայի ինքնիշխանությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունների մասին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Եվրահանձնաժողովը կոչ է արել հարգել ԵՄ երկրների ինքնիշխանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ չորեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Եվա Կալասի պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերը:

«Անդամ երկրների ինքնիշխանությունը միշտ պետք է հարգվի: Սա այն դիվանագիտական ​​արժեքներից մեկն ու հիմնարար սկզբունքն է, որին միշտ ապավինում ենք մեր աշխատանքում: Դա վերաբերում է Դանիայի դեպքին»,- նշել է նա: 

Անիտա Հիփերն ընդգծել է, որ ԵՄ-ն աշխատում է ամրապնդել տրանսատլանտյան գործընկերությունը՝ ընդհանուր նպատակներին և ռազմավարական շահերին հասնելու համար։

«Մենք ունենք բազում խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել ընդհանուր ջանքերով: Դրա համար պահանջվում է ամուր գործընկերություն: Դա հենց այն է, ինչի վրա աշխատում ենք»,- ասել է Հիփերը:

Թեմային անդրադարձել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոյել Բարոն, որը France inter ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ-ն պաշտպանելու է իր սահմանները։

«Ակնհայտ է, որ խոսք անգամ լինել չի կարող այն մասին, որ ԵՄ-ն թույլ կտա այլ երկրներին հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա: Մենք ուժեղ մայրցամաք ենք»,- նշել է Բարոն՝ անդրադառնալով արդեն ավելի քան 600 տարի Դանիային պատկանող Գրենլանդիայի մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությանը:

Հունվարի 7-ին Դոնալդ Թրամփըն ասել էր, որ Դանիան պետք է ԱՄՆ-ին զիջի Գրենլանդիան՝ հանուն Ամերիկայի ազգային շահերի։ «Մարդիկ նույնիսկ չգիտեն, թե արդյոք Դանիան օրինական իրավունքներ ունի Գրենլանդիայի նկատմամբ, բայց եթե ունի, ապա Դանիան պետք է հրաժարվի դրանցից, քանի որ Գրենլանդիան մեզ պետք է ազգային անվտանգության ապահովման և ազատ աշխարհը պաշտպանելու համար»,- հայտարարել էր Թրամփը: 

Հայերեն English Русский

Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն. Փաշինյանն անդրադարձել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանը

Գերմանիայի ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարին կոչ կանի ավելի ակտիվ դեր ստանձնել Ուկրաինայի հարցում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

Մեզ ռադիկալ քայլեր են պետք. վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել բանակում մահվան դեպքերի առնչությամբ

Սևան համայնքի այգիներն ու խաղահրապարակները համալրվում են նոր խաղամիջոցներով

ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար

Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում հիմնանորոգվում է 1,6 կմ ճանապարհ

Վարչապետը Հայաստան-Ադրբեջան հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է համարում սոցիալ-հոգեբանական բաղադրիչը

Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ կայունացվել է Հայաստանի արտաքին միջավայրը. վարչապետ