Հայաստանը հետամուտ է ապաշրջափակմանը ոչ թե որևէ երկրի պահանջով, այլ՝ սեփական շահագրգռվածությամբ. Միրզոյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հետամուտ է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը ոչ այն պատճառով, որ որևէ երկիր պահանջում է դա Հայաստանից, այլ առաջին հերթին նրա համար, որ ինքն է շահագրգիռ այդ ապաշրջափակմամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք հետամուտ ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը ոչ այն պատճառով, որ որևէ երկիր պահանջում է դա Հայաստանից, այլ այն պատճառով, որ առաջին հերթին մենք ենք շահագրգիռ այդ ապաշրջափակմամբ: Եվ ինչպես ենթադրվում է, որ մյուս պետությունները կարող են օգտագործել Հայաստանի տարածքն իրենց տարանցիկ փոխադրումների համար, այնպես էլ Հայաստանն է օգտագործելու հարևան երկրների տարածքն իր տարանցիկ փոխադրումների համար»,–ասաց Միրզոյանը:

 

Հայերեն العربية Español ქართული Русский Türkçe

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը