Մարզեր

Գեղարքունիքի մարզում 2024 թվականին հիմնանորոգվել և միջին նորոգման է ենթարկվել 125, 8 կմ ճանապարհ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում 2024 թվականին հիմնանորոգվել և միջին նորոգման է ենթարկվել 125, 8 կմ ճանապարհ

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում 2024 թվականին հիմնանորոգվել և միջին նորոգման է ենթարկվել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության 125,8 կմ երկարության ճանապարհ, կառուցվել կամ հիմնանորոգվել է 3 կամուրջ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, մարզի ճանապարհաշինության ոլորտում 2024 թվականին կատարվել է շուրջ 11 միլիարդ 966 միլիոն դրամի ներդրում, որից 1 միլիարդ 576 միլիոն դրամը համայնքների կողմից կատարված ներդրումն է, մնացած 10 միլիարդ 390 միլիոն դրամը հատկացվել է պետական բյուջեի միջոցներից։ Միջին նորոգման է ենթարկվել Ձորավանք-Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ճանապարհը՝ 40,6 կմ երկարությամբ։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է համայնքային նշանակության 31,1 կմ ճանապարհ։ Պետական միջոցներով հիմնանորոգվել է միջպետական ու հանրապետական նշանակության 28, մարզային նշանակության 26,1 կմ երկարության ճանապարհներ։    

Հիմքից կառուցվել են Ծովագյուղ-Սեմյոնովկա ավտոճանապարհը միացնող և Ճամբարակի Գ․ Նժդեհի փողոցի կամուրջները, հիմնանորոգվել է Սևանի տրանսպորտային հանգույցի կամուրջը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում