Անցած տարի մեր մարզիկները նվաճել են 384 մեդալ. Ժաննա Անդրեասյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող մարզիկները միջազգային մրցաշարերում 2024 թվականին, ընդհանուր առմամբ, 384 մեդալ են նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Անցած տարին Օլիմպիական խաղերի տարի էր, որտեղ արդյունքներն այնպիսին չէին, ինչպիսին կուզենայինք, որ լինեին: Բայց ունեցանք 4 մեդալ և մարզիկներն արեցին առավելագույնը` լավագույն արդյունքի հասնելու համար: Անցած տարի մեր մարզիկներն, ընդհանուր առմամբ, նվաճել են 384 մեդալ: Հատկապես կարևորում եմ այն, որ ոսկե մեդալների թիվն ավելացել է 32 տոկոսով` նախորդ տարվա 28 տոկոսի համեմատ»,-ասաց նախարարը:

Անդրեասյանն առանձնացրեց այն փաստը, որ 2024 թվականին Հայաստան եկած մեդալներից 50-ը նվաճել են կանայք: 

«Մենք լուրջ ենք նախապատրասվում 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Ֆրանկոֆոն խաղերին, քանի որ ավելի քան 50 երկրից 4000 մասնակից ենք ակնկալում»,-ասաց Անդրեասյանը:

Վերջինս խոսեց նաև մասսայական սպորտին ուղղված նախարարության ջանքերի մասին` ընդգծելով ՀՀ «Վարչապետի գավաթի» 5 խոշոր մրցաշարերը, որոնց մասնակցել է 9600-ից ավելի մասնակից: 

Հայերեն العربية Türkçe

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ