Միացյալ Նահանգներ

Թրամփը հրաժարվել է Գրենլանդիան վերահսկելու համար ուժ չկիրառելու խոստումից

1 րոպեի ընթերցում

Թրամփը հրաժարվել է Գրենլանդիան վերահսկելու համար ուժ չկիրառելու խոստումից

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է խոստումից՝ ռազմական ուժ չկիրառել Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը վերահսկողության տակ վերցնելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Ոչ, ես չեմ կարող ձեզ հավաստիացնել: Դուք խոսում եք Պանամայի և Գրենլանդիայի մասին», - ասել է նա լրագրողներին, երբ նրան խնդրել են խոստանալ չկիրառել ռազմական ուժ Պանամայի ջրանցքի և Գրանլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար: 

Ամերիկացի ընտրված առաջնորդը դեկտեմբերի 22-ին հայտարարել էր, որ պահանջելու է արագ վերադարձնել Պանամայի ջրանցքը ամերիկյան սեփականությանը՝ դրա միջով անցման բարձր սակագների պատճառով։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Պանամայի ջրանցքը չափազանց կարևոր է ամերիկյան առևտրի, ինչպես նաև Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի օպերատիվ տեղակայման համար։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում